ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հայտարարությունն այն մասին, որ լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մեջ կասկածվողները ձերբակալված են «առաջին լավ քայլն» է, փոխանցում է Associated Press-ը:

Նա նաեւ նշել է, որ Կոնգրեսի հետ կմշակի ԱՄՆ պատասխան գործողությունների հարցը:

Ուրբաթ Արիզոնայում նախագահը կլոր սեղանի շուրջ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպել է Սաուդյան Արաբիայի այն հայտարարությունից մի քանի ժամ հետո, որ Հաշքաջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում վեճի պատճառով: Սաուդյան իշխանությունները նաեւ հայտարարել էին 18 մարդու ձերբակալման, ինչպես նաեւ հետախուզության աշխատակիցներին ազատելու մասին:

Դոնալդ Թրամփը նաեւ պատասխանել է լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք հավանակա՞ն է համարում Հաշքաջիի մահվան վերաբերյալ Սաուդյան Արաբիայի նման պարզաբանումը:

«Ես համարում եմ: Ես համարում եմ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Ընդ որում՝ նա հավելել է, որ ցանկանում է նաեւ խոսել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Սալմանի հետ: