Գյումրի-Երեւան ավտոճանապարհին 2014թ. մարտի 11-ին 2 մարդու կյանք խլած վթարի գործով  օրերս դատավճիռ է կայացվել։

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալ Գուրգեն Համբարձումյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ողբերգական վթարի օրը Գուրգեն Համբարձումյանն իր վարած «Ֆոլկսվագեն Ջետտա» մակնիշի մեքենայով դուրս է եկել իր երթեւեկելի գոտուց, մտել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ թեքությամբ հարվածել իր երթեւեկելի գոտով դեպի Երեւան ընթացող Արամայիս Քանանյանի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով վարորդ Արամայիս Քանանյանը եւ զոքանչը` Սիլվա Գեւորգյանը, մահացել էին, իսկ մյուս ուղեւորուհին` Ռուզաննա Ղազարյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Այս գործով դատաքննությունը տեւեց շուրջ 4 տարի։