Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Երեւանի Կողբացու-Թումանյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել 57–ամյա Գագիկ Գյուլնազարյանին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց տոպրակ, ինչի մեջ էլ՝ մեկ այլ տոպրակով փաթաթված, ափիոն տեսակի թմրանյութի նմանվող շագանակագույն զանգված, սպիտակ տարա՝ բաց շագանակագույն փոշենման զանգվածով, թղթի մեջ փաթեթավորված, կանաչ գույնի, սուր հոտով, մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված, դիմեդրոլի 9 դեղահաբ:

Գուլպայի միջից՝ 2 հատ 3 միլիգրամանոց ներարկիչ՝ շագանակագույն հեղուկանման զանգվածներով:

Ըստ Գյուլնազարյանի՝ հայտնաբերվածը ափիոն, հերոին, և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: