Հոկտեմբերի 20-ին Լոնդոնում ցուցարարները կպահանջեն բրեքսիթի վերջնական գործարքի հարցով հանրաքվեի անցկացում, փոխանցում է ВВС-ն:

Ցույցի կազմակերպիչները հայտարարում են, որ այն կլինի նման տեսակի ցույցերից «ամենախոշորը, ամենաաղմկահարույցը եւ ամենակարեւորը»:

Ցույցը, որի կազմակերպիչն է People’s Vote ընկերությունը, կսկսվի երթով, որը կավարտվի Խորհրդարանի հրապարակում:

Կազմակերպիչներն ակնկալում են, որ երթին կմասնակցի ավելի քան 100 հազար երիտասարդ ընտրող:

Ցույցին աջակցում են խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների անդամները:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բացառել էր ցանկացած իրադրության դեպքում բրեքսիթի շուրջ բանակցությունների թեմայով հանրաքվեի անցկացումը: