ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին, հայտնում է Reuters-ը:

«Ամենայն հավանականությամբ, հանդիպումը կանցկացվի հաջորդ տարին սկսվելուց անմիջապես հետո»,- պարբերականին ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի ամիսներին:

Հիշեցնենք, որ Սինգապուրում հուլիսի 12-ին տեղի էր ունեցել պատմության մեջ առաջին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը, որի արդյունքներով Թրամփը եւ Կիմ Չեն Ընը համատեղ հայտարարություն էին ընդունել: Փհենյանը հայտարարել էր Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացում անցկացնելու պատրաստակամության մասին, իսկ Միացյալ Նահանգները պարտավորվել էր ի պատասխան Հյուսիսային Կորեային անվտանգության երաշխիքներ տրամադրել: Այդուհանդերձ, սինգապուրյան ամփոփիչ հաղորդագրության մեջ կողմերի մտադրությունները չէին կոնկրետացվել: