Իտալական Emergency հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ Քաբուլում ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 29 մարդ, փոխանցում է RT-ն:  

Նշվում է, որ միջադեպի հետեւանքով երեխա է զոհվել:

Այս մասին հաղորդվում է կազմակերպության Twitter-յան էջում:

«Քաբուլում ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո ներկա պահին Վիրաբուժական կենտրոն է ընդունվել 30 մարդ: Նրանց թվում երեխա կա, որը մահացել է կենտրոն ընդունվելու պահին»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլում ընտրական տեղամասերում տեղի են ունեցել պայթյուններ, որտեղ ընթանում են երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրություններ: