Աֆղանստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացված հարձակումներիր հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, ավելի քան 110-ը՝ վնասվածքներ ստացել, հայտնում է Pajhwok գործակալությունը:

«Աֆղանստանում ընտրությունների հետ կապված հարձակումների հետեւանքով սպանվել է 15 մարդ, ավելի քան 110-ը՝ վիրավորվել»,- նշված է գործակալության Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաբուլում պայթյուններ են տեղի ունեցել ընտրական տեղամասերում, որտեղ անցկացվում են երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրություններ: