ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական սելֆին է հրապարակել։

«Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է:

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,– գրել է նա։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատարը երկօրյա այցով գտնվում է Լիբանանում։ Նա արդեն իսկ հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հետ:

Բեյրութում մեկնարկել է Փաշինյան–Աուն հանդիպումը (ֆոտո)