Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի երեք նոր ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 62 խաղաղ բնակիչ, փոխանցում է ՍԱՆԱ-ն:

Գործակալությունը նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել Դեր Զորի հարավի գյուղական տեղանքում Ալ Բուքմալ շրջանի Էլ Սուսա եւ Ալ Բուբադրան գյուղերի շրջանում:

Քաղաքացիական աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդանավերը անցած 24 ժամում օդային հարվածներ են հասցրել Ալիյաթ շրջանի Էս Սուսա գյուղի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ՝ հիմնականում երեխաներ եւ կանայք:

Աղբյուրը հավելել է, որ եւս 37 խաղաղ բնակիչներ զոհվել են, տասնյակները վիրավորվել Օսման բեն Աֆֆան մզկիթի վրա կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով:

Երրորդ հարվածը հասցվել է Ալ Բուբադրան գյուղին. այս հարձակման հետեւանքով զոհվել է 10 խաղաղ քաղաքացի: Կան նաեւ վիրավորներ: