Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, 2008թ․ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի փոփոխման գործընթացը կարճ ժամանակում կավարտվի։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Գլխավոր քարտուղարի փոփոխման եւ ՀԱՊԿ նոր ղեկավար նշանակելու գործընթացը երկու փուլով կանցնի։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխմանը, ապա այդ գործընթացը շատ կարճ ժամանակում կավարտվի։ Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ՀԱՊԿ կանոնակարգը նման իրավիճակ չի նախատեսում։ Պետք է համընդհանուր որոշում, որպեսզի հետագայում նման դեպքերում հստակ մոտեցում լինի»,- հայտարարել է փոխնախարարը։

Քոչարյանի խոսքերով՝ «կա՛մ երկիրը, որն առաջադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը, նոր թեկնածու կառաջադրի, կա՛մ կազմակերպության նախագահությունը կանցնի այբբենական կարգով հաջորդ երկրին»։

2018թ․ հուլիսի 26-ին Հայաստանի քննչական հատուկ ծառայությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին 2008թ․ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր ներկայացրել եւ դիմել էր դատարան՝ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու համար։ Խաչատուրովը, ով այն ժամանակ Հայաստանի ռազմական ուժերի երեւանյան կայազորի հրամանատարն էր, հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Խաչատուրովին ազատ էր արձակել երկրից չհեռանալու մասին ստորագրության եւ 5 մլն դրամ (10 հազ․ դոլար) գրավի դիմաց։