Անտարկտիդայում գիտնականների ուշադրությունը գրավել է տարօրինակ անթերի սառցաբեկորը, որն իրենից խորանարդ է ներկայացնում՝ տեղեկացրել է LiveScience-ը։

ՆԱՍԱ-ի աշխատակից Քելի Բրանտը բացատրել է․ «Սա սառույցների առաջացման ժամանակ տեղի ունեցող բավական տարածված երեւույթների հետեւանք է։ Սառույցի կույտերը մեծանալով՝ կոտրվում են սեփական ծանրությունից, եւ այդ կտորները հաճախ ուղիղ ձեւ են ունենում»։

Գտնված սառցե խորանարդի չափերը դեռեւս դժվար է որոշել։ Դրա անկյունագիծը մոտ 1,5 կիլոմետր կլինի։ Ընդ որում՝ երեւում է սառցաբեկորի միայն մի մասը, մնացած մասը ջրի տակ է։