Աֆղանստանի ՆԳ նախարար Վաիս Ախմադ Բարմակը հայտնել է, որ խորհրդարանական ընտրությունների օրը երկրում գրոհների պատճառով առնվազն 28 մարդ է զոհվել՝ տեղեկացնում է RT-ն։

Ինչպես TOLOnews-ի եթերում ասել է նախարարը, զոհերից 17-ը խաղաղ բնակիչներ են, 11-ը՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ։

Pajhwok գործակալության տվյալներով՝ 44 մարդ զոհվել է, 238-ը՝ վիրավորվել։