Օպերատորները, որ կանգնած են եղել Ռուսաստանի հետ կապված բոտերի հետեւում, օգտագործել են ԱՄՆ սթարթափերի, այդ թվում՝ IFTTT Inc ընկերության մեխանիզմը, որպեսզի սոցցանցերում ապատեղեկատվություն տարածեն եւ այդ կերպ ազդեն ամերիկյան ընտրությունների վրա՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Այդ մասին է վկայում հոկտեմբերի 17-ին Twitter-ում հրապարակված թվիթների արխիվը, որոնք, ըստ գործակալության, ստեղծվել են օգտատերերի վրա ազդելու եւ նրանց քաղաքական հայացքները մանիպուլյացիայի ենթարկելու համար։

Նրանց խորհուրդ է տրվել իրենց հայացքներն ավելի լավ տարածելու համար օգտվել ամերիկյան IFTTT, RoundTeam Inc. եւ Dlvr.it Inc. սթարթափերից։

Ռուսական բոտերի հետ կապված կոնտենտի մեծ մասը տարածվել է IFTTT-ի միջոցով, որը հիպերհղումների միջոցով օգտատերերին ուղղորդել է այլ կայքեր։