Երևանի 2800-ամյակի առթիվ Վիլնյուսի քաղաքապետարանը հոկտեմբերի 19-20-ը Վիլնյուսի երեք կենտրոնական կամուրջները լուսավորել է հայկական  եռագույնով: Այս մասին հայտնում է Լիտվայում Հայաստանի դեսպանատունը:

«Սպիտակ կամուրջը լուսավորվել է կարմիր գույնով, Կանաչ կամուրջը՝ կապույտով, իսկ Մինդաուգասի կամուրջը՝ ծիրանագույն։ Շնորհակալ ենք Վիլնյուսի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Շիմասյուսին այս գեղեցիկ և յուրօրինսկ նվերի համար»,- ասվում է հաղորդագրությունում: