Նիդեռլանդների նախկին վարչապետ Վիմ Կոկը, ով թագավորության կառավարությունը գլխավորել է 1994-2002թթ․, մահացել է շաբաթ օրը՝ 80 տարեկան հասակում՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ըստ երկրի սոցիալ-դեմոկրատական «Աշխատանքի կուսակցության» հայտարարության՝ Կոկի մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել։