ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնից հեռացող Նիկի Հեյլին ՄԱԿ-ից պահանջել է միջոցներ ձեռնարկել Կուբայի եւ Բոլիվիայի պատվիրակությունների դեմ՝ տեղեկացնում է Fox News-ը։

Նշվում է, որ հոկտեմբերի 16-ին այս երկու երկրների նարկայացուցիչները, կարգախոսներ գոռալով եւ ականջակալներով սեղաններին հարվածելով, փորձել են խափանել ՄԱԿ-ի միջոցառումը։

«Կուբայական եւ բոլիվիական պատվիրակությունների վրդովեցուցիչ արարքն անիմաստ խառնաշփոթ է առաջացրել։ Ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի գույքին վնաս է հասցվել»,- հայտարարել է Հեյլին։

Կուբայի դիվանագիտական առաքելությունն արդեն պահանջել է հետաքննել տեղի ունեցածը։