Samsung ընկերությունում աղբյուրը Twitter-ի Samsung News էջում տեղեկություն է հրապարակել շուտով նոր խաղային հեռախոսի թողարկման մասին, հայտնում է Planet Today-ը:

Հաղորդագրության համաձայն՝ նոր գաջեթը կներկայացվի նոյեմբերի վերջին:

Ըստ հրապարակված տեղեկության՝ նոր սմարթֆոնը Galaxy A շարքի շարունակությունն է լինելու եւ բավականին հզոր: Որպես աշխատանքային պրոցեսոր կտեղադրվի Qualcom Snapdragon 845-ը՝ 8 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:

Սմարթֆոնը կունենա նաեւ Android 8.1 Oreo օպերացիոն համակարգ: Իսկ որպեսզի գեյմերները կարողանան ավելի երկար խաղալ մշակողները սմարթֆոնում տեղակայելու են 4 հազար մԱ/ժ տարողությամբ հզոր մարտկոց: Տեղեկությունից հետեւում է, որ Samsung-ի նոր զավակը կնմանվի իր նախորդներին՝ Galaxy A7-ին եւ A9-ին: