Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ օրը Նանգարհար նահանգում ռումբի պայթյունի հետեւանքով առնվազն 11 մարդ է մահացել, հայտնում է The Associated Press-ը:

Պայթուցիկ սարքը դրվել էր ճանապարհին: Նահանգապետի ներկայացուցիչը նշել է, որ մահացածների թվում 6 երեխա կա:

Հոկտեմբերի 20-ին հաղորդվել էր, որ Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունների օրը հարձակումների հետեւանքով մահացել է առնվազն 28 մարդ: Pajhwok գործակալությունը հայտնել էր, որ հարձակումներին զոհ է գնացել 44 մարդ, 238-ը վնասվածքներ է ստացել: