Թայվանում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել, հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով United Daily News-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կղզու հյուսիսում։ Դեռեւս չպարզված հանգամանքներում գնացքը, որի մեջ 310 մարդ է եղել, Սուաո բնակավայրի «Սինմա» կայարանի մոտ դուրս է եկել ռելսերից։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։