Վանաձորի բժշկական կենտրոնից այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին հայտնել են, որ «ձախ ստորին փափուկ հյուսվածքներից օտար մարմին» ախտորոշմամբ նշված իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Գ. Շ.-ն է, ում հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է հոկտեմբերի 15-ին, տանը, իրեն պատկանող «ՏԻՐ» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ եւ երեխան անզգուշաբար կրակել ու ինքն իրեն վնասել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: