Բրիտանա-չինական համատեղ արշավախումբը հսկա քարանձավ է հայտնաբերել Չինաստանի հարավում։ Դրա ծավալը գնահատվում է 6,7 մլն մետր խորանարդ, երկարությունը՝ 200 մետր, լայնությունը՝ 100 մետր եւ խորությունը 118 մետր, փոխանցում է «Մոյա պլանետան»։ Համարվում է, որ նախկինում քարանձավում մարդ չի եղել, էկոհամակարգը եւ նստվածքաշերտը պահպանված է։