Երեւանի նախկին քաղաքապետներ Վահագն Խաչատրյանի եւ Սուրեն Աբրահամյանի հետ հանդիպումը փորձի փոխանակում էր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Ազատության» հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Շատ հետաքրքիր զրույց ստացվեց, շատ կոնստրուկտիվ, եւ դա շարունակական բնույթ է կրելու»,- ասաց նա:

Հարցին՝ սպասվո՞ւմ է, որ նրանք եւս պաշտոն կստանան քաղաքապետարանում, Հայկ Մարությանն արձագանքեց, որ այդպիսի խոսակցություն չի եղել, բայց ամեն ինչ հավանական է:

Նա նշեց նաեւ, որ կադրային փոփոխություններ սպասվում են: «Այս շաբաթ դուք կլսեք այդ մասին»,-հավելեց նա: