ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ցույց տալ նամակները, որոնք ստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից՝ անվանելով դրանք «սիրային նամակներ»,  ԱՄՆ նախագահը ասել է The Washington Post-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես ձեզ ցույց կտամ նամակները։ Դրանք նման են սիրային նամակների»,-նշել է նա։ Պարբերականը չի հստակեցնում սակայն, թե ինչ նամակների մասին է խոսքը։

ԱՄՆ նախագահն առաջին անգամ չէ, որ կատակում է, թե ինքն ու Հյուսիսային Կորեայի նախագահը սիրահարված են մեկմեկու։

Սեպտեմբերի վերջին Թրամփը Արեւմտյան Վիրջինիայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը պատմել էր, որ Կին Չեն Ընը իրեն «հրաշալի նամակներ» է գրել։