Զոնդով հրթիռը հաջողությամբ արձակվել է Կուրուի (Ֆրանսիական Գվինեա) տիեզերակայանից, փոխանցում է «Մոյա պլանետան»՝ վկայակոչելով Independent-ը։

Առաջիկա ճանապարհորդության նախապատրաստումը մի քանի տարի է տեւել, նախագծին մասնակցել են Եվրոպական տիեզերական գործակալության եւ Ճապոնական օդատիեզերական հետազոտությունների գործակալության մասնագետները։

Մոտ ժամանակներս BepiColombo զոնդը շրջապտույտ կկատարի Երկրի շուրջ եւ կուղղվի դեպի Վեներա։

Նախատեսվում է, որ 2025 թվականին զոնդը դուրս կգա Մերկուրիի առանցք եւ կբաժանվի 2 մասի՝ ճապոնականի ու եվրոպականի։