Ոստիկանութան Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 20-ին Քեռու փողոցի 58 շենքի բնակարաններից մեկում Հնդկաստանի քաղաքացիներ 19-ամյա Վիսվար Միգլանինը եւ 35-ամյա Ջիտենդր Սորհինը քաշքշել են իրենց ծանոթ, նույնպես Հնդկաստանի քաղաքացի 30-ամյա Ռինչր Բուտիային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված անձինք համայնքային ոստիկանների կողմից բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ Ռ. Բուտիան հայտնել է, որ նշված անձինք բացահայտ հափշտակել են իր դրամապանակում եղած 4 հազար եվրո գումարը, որից հետո իրեն ապօրինի զրկել են ազատությունից եւ թույլ չեն տվել, որպեսզի նա դուրս գա տանից եւ կատարվածի մասին դիմի ոստիկանություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք հետաքննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտե: