Եգիպտոսի խորհրդարանը կողմ է քվեարկել արտակարգ դրությունը երկրում եւս երեք ամսով երկարաձգելուն, հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով Reuters-ին։

Արտակարգ դրություն Եգիպտոսում մտցվել է 2017-ի ապրիլին երկու ահաբեկչական գործողություններից հետո, այն երկարացվում է ամեն 3 ամիսը մեկ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը։