Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 23:00-ի դրությամբ ամփոփել է 28 տեղամասերից 6-ի արդյունքները: Այս մասին NEWS.am-ին հայտնեց թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը: Նախնական արդյունքներով՝ այս տեղամասերում առաջատարը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը: 6 տեղամասերի տվյալներով Սեւակ Միքայելյանը ստացել է ընտրողների ձայների 69,3 տոկոսը, իսկ նրա մրցակից Լեւոն Ստեփանյանը՝ 30,7 տոկոսը։

26/16 ընտրատեղամաս

Սևակ Միքայելյան` 505

Լևոն Ստեփանյան` 176

 անվավեր` 44

 26/06 տեղամաս`

 Սևակ Միքայելյան ՝173

Լևոն Ստեփանյան` 84

անվավեր`13

26/21 տեղամաս

 Սևակ Միքայելյան`268

Լևոն Ստեփանյան`160

 անվավեր` 22

Թիվ 26/18

Սևակ Միքայելյան՝ 366

Լևոն Ստեփանյան ՝ 202

Անվաներ՝ 40

Թիվ 26/ 20

Սևակ Միքայելյան՝ 245

Լևոն Ստեփանյան՝ 152

Անվավեր՝ 18

26/28 տեղամաս

Սևակ Միքայելյան` 254

 Լևոն Ստեփանյան` 27

անվավեր` 11

Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։

Հրազդանի քաղաքապետ դառնալու համար պայքարում են անկուսակցական, «Մայ քորնր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 24-ամյա Լևոն Ստեփանյանը և «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակից, ՔՊ անդամ 25-ամյա Սևակ Միքայելյանը: Վերջինս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է: Նշենք, որ ընտրություների սկզբնական փուլում Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից մեկի գրանցումը մերժել էին, մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ էր հայտնել։