Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է 52 տեղամասերից 21-ի արդյունքները: NEWS.am-ի հետ զրույցում թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը ներկայացրեց խոշորացված համայնքներից ստացված տվյալները:

Նախնական արդյունքներով՝ այս համայնքներում առաջատարը անկուսակցական Գեւորգ Փարսյանն է, որը ստացել է 1768 ձայն (շուրջ 57 տոկոս), երկրորդը ՔՊ-ական Նարեկ Բաբայանն է, ով ստացել է 1295  ձայն (շուրջ 41,7 տոկոս), իսկ Էդգար Հովհաննիսյանը հավաքել է 44 ձայն։

Հիշեցնենք, որ Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում է ընտրողների 55.77 տոկոսը:

Հիշեցնենք, որ Կապանում համայնքի ղեկավար դառնալու համար պայքարում էին Սյունիքի մարզպետի տեղակալ ՔՊ-ական Նարեկ Բաբայանը,  անկուսակցականներ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ Իրավաբանական բաժնի պետ Էդգար Հովհաննիսյանը եւ «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գեւորգ Փարսյանը: