Ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» եւ «Նովոչեստնայա» դաշինքի ներկայացուցիչ Ռաֆալ Տշասկովսկին հաղթանակ է տարել Վարշավայի քաղաքապետի ընտրություններում, այսպիսի արդյունքները երեւում են Ipsos հետազոտական ինստիտուտի անցկացրած exit poll-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընտրատեղամասերը փակվել են 21։00-ին։ Exit poll-ի տվյալներով՝ ընտրատեղամասեր է եկել ընտրողների 50 տոկոսից ավելին։ Հարցման տվյալներով՝ Տշասկովսկին հավաքել է 54,1 տոկոս՝ պարտության մատնելով իր գլխավոր հակառակորդ Պատրիկ Յակիին՝ իշխող «Օրենք եւ արդարադատություն» կուսակցության թեկնածուին։