ԿԸՀ-ն հրապարակել է Կապանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքները, ըստ որոնց հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը։

Ըստ այդմ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանն ստացել է 8 499 ձայն (44 տոկոս), Գեւորգ Փարսյանը՝ 10 507 ձայն (54 տոկոս), իսկ Էդգար Հովհաննիսյանը՝ 297 ձայն (1,5 տոկոս)։

Հիշեցնենք, որ Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում է ընտրողների 55.77 տոկոսը:

Կապանում համայնքի ղեկավար դառնալու համար պայքարում էին ՔՊ-ական Նարեկ Բաբայանը,  անկուսակցականներ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ Իրավաբանական բաժնի պետ Էդգար Հովհաննիսյանը եւ «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գեւորգ Փարսյանը: