Հյուսիսային եւ Հարավային Կորեաները որոշել են գեներալների մակարդակով ռազմական բանակցությունների անցկացման օրը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Փհանմունջոմ սահմանային կետում, երկուշաբթի հայտնել է Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կորեական երկու պետությունների գեներալների միջեւ շփումների պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերին Փհենյանում եւ ամրագրվել նույն ժամանակ Հարավային Կորեայի պաշտպանույան նախարար Սոն Յոն Մուի եւ Հյուսիսային Կորեայի ժողովրդական զինված ուժերի նախարար Նո Գվան Չհոլի ստորագրած համաձայնագրում:

Հավանաբար, կքննարկվեն Հարավի եւ Հյուսիսի համատեղ զինվորական հանձնաժողովի ստեղծման առաջարկները, որը զբաղվելու է 1950-53 թվականներին Կորական պատերազմի ժամանակ զոհված զինվորների մասունքների համատեղ որոնմամբ:

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը ղեկավարում է գեներալ-մայոր Ան Իկ Սանը, իսկ Հարավային Կորեայի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Կիմ Դո Գյունը: