Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,34 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 80,05 դոլարի:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,29 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,32 դոլար: