Այս սեզոնին 26-րդը դարձած նոր արեւադարձային փոթորիկը  երկուշաբթի ստեղծվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսարեւմտյան հատվածում: Չինաստանի օդերեւութաբանական վարչությունը հայտնում է, որ «Յույտու» անունը ստացած արեւադարձային ցիկլոնի կենտրոնական մասում քամու արագությունը նորկայումս գրեթե 18 մ/վրկ է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Յույտուն» առայժմ դասակարգվում է որպես արեւադարձային փոթորիկ, սակայն օդերեւութաբանների կանխատեսումներով՝ հետագայում կարող է ուժգնանալ մինչեւ սուպերթայֆուն (52-60 մ/վրկ): Արեւադարձային ցիկլոնը հիմա գտնվում է Գուամ կղզուց մոտ 1350 կմ հարավ-արեւելք ուղղությամբ՝ մոտ 10-15 կմ/ժ արագությամբ:

Չինաստանի մայրցամաքային մասում առայժմ փոթորկի նախազգուշացում չի հայտարարվել: Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ արեւադարձային փոթորկի ազդեցությունը մինչեւ հոկտեմբերի 28-ը կարող են զգալ Թայվան կղզու արեւելյան շրջանները, եթե փոթորկի շարժման հետագիծը չփոխվի: