Ադրբեջանում մահացու ծեծել են տղամարդուն, որը ամուսնացած կնոջն առեւանգել է ազգականների մոտից:

Report-ը հայտնում է, որ 25-ամյա Այնուր Ասադովային առեւանգել է ամուսնու զարմիկը՝ 26-ամյա Էլշադ Ասադովը: Ըստ տեղեկությունների՝ կինը Է. Ասադովի հետ փախել է սեփական համաձայնությամբ:

Միջադեպից հետո կնոջ հայրը՝ Սադիղ Դադաշովը, ազգականներ Էլման Մուրադովը եւ Մաթլաբ Մուրադովը Է. Ասադովին ծեծել են՝ նրան ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով: Է. Ասադովը ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է: Երեք տղամարդիկ ձերբակալված են: