Հայաստանը ԵՏՄ երկրների հետ առեւտրի եւ համագործակցության ծավալների աճի կայուն տեմպեր է ցույց տալիս։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երեւանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց՝ թվերն ինքնին խոսուն են։

«ԵՏՄ արտահանման ծավալը  2018 թվականի հունվար–հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 մլն դոլար»,–պարզաբանեց Փաշինյանը։

Միաժամանակ նա գոհունակություն հայտնեց, որ աճը ձեւավորվում է ԵՏՄ բոլոր երկրների հաշվին, շեշտելով, որ սա խոսում է ոչ միայն ԵՏՄ շրջանակներում առեւտրային համագործակցության զարգացման մասին, այլ նաեւ ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցության կայունության մասին։