Յուրաքանչյուր ավանդատու ձգտում է ընտրել այնպիսի ավանդ, որը կհամադրի  բարձր եկամտաբերություն, վստահություն եւ լրացուցիչ արտոնություններ: Չէ որ բանկային ավանդը ոչ միայն խնայողությունները պահպանելու, այլ նաեւ դրանք բազմապատկելու լավ տարբերակ: 2018թ.-ի հուլիսի վերջին Հայաստանում ավանդների ընդհանուր ծավալը հասավ  ռեկորդային մակարդակի եւ կազմեց  2.7 տրիլիոն դրամ:

Փնտրելով գումարը ներդնելու ամենաշահավետ տարբերակը` մեկը նախընտրում է բարձր տոկոսադրույքը, մյուսը նախապատվությունը տալիս է համալրման կամ հետ կանչման հնարավորությանը` առանց եկամուտը  կորցնելու: Շատ հաճախորդներ հետաքրքրված են ավանդի արժույթը փոխարկելու հնարավորությամբ: Յունիբանկը միավորել է այս բոլոր առավելությունները մեկ ավանդում: «Ճկուն» ավանդի պայմանները համապատասխանում են անվանմանը: Ավանդը հնարավորություն է տալիս`

• ցանկացած պահի կատարել արժույթի փոխարկում /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո/` տոկոսների պահպանման հնարավորությամբ,

• կատարել ավանդի գումարի համալրում առանց սահմանափակման,

• կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական հետ կանչում սկսած 91-րդ օրվանից` տոկոսների պահպանման հնարավորությամբ:

Թվարկված առավելությունների հետ մեկտեղ առաջարկվում է բարձր տոկոսադրույք` մինչեւ 8% տարեկան:

«Ուսումնասիրելով մեր ավանդատուների պահանջմունքները, մենք որոշեցինք առաջարկել յուրահատուկ ավանդ, որն իր մեջ կպարունակի մի քանի ավանդների արտոնություններ եւ հնարավորություն կընձեռի հաճախորդին ճկուն կերպով կառավարել իր խնայողությունները: Այս ավանդն առավալեգույնս բավարարում է ավանդատուների բոլոր պահանջներին», - նշեց Յունիբանկի Կոմիսիոն բիզնեսի զարգացման վարչության պետ Գառնիկ Սարգսյանը:

Գրավիչ պայմանների եւ բանկի հանդեպ բարձր վստահության շնորհիվ,  Յունիբանկի ավանդները ամենապահանջվածներից են շուկայում: 2018թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը գերազանցել է 137.4 մլրդ ՀՀ դրամը: