«Դեկտեմբերը բերում է նրան, որ երկու ճանապարհն էլ մեզ համար լիարժեք որակ ապահովող ճանապարհ չեն ընտրությունների համար։ Առաջինը՝ չի ընտրվում, մնում է հինը, որը վատ է, երկրորդն ընդունվում է, այնքան կարճ ժամանակահատված է հատկացվում, որ մարդիկ չեն հասցնում պատրաստվել, չեն հասցնում մյուս քաղաքական ուժերը վերադասավորվել, բավականին լուրջ փոփոխություններ են կատարվում։ Կողմ ենք լույսին, դեմ ենք խավարին։ Չի կարելի ընտրություններ անցկացնել ականապատ տարածքում, այսինքն այն ընտրությունները, որոնք մրցակցային հավասար պայմաններ չեն ստեղծել, արդեն խնդիր է, այն ընտրությունները, որոնցում լուրջ փոփոխություններ են կատարվել, բայց էդ փոփոխություններին չի ադապտացվել մեր ընտրական կառույցը՝ Կենտրոնական ընտրականից մինչեւ տեղամասեր, խնդիր է։ Օրինակ դա նորմա՞լ է, որ հանձնաժողովի անդամները մասնագիտացված ուսուցում անցած մարդիկ չլինեն»,–ասաց նա։

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ իրենք ամեն դեպքում մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Վենետիկի հանձնաժողովն ամեն դեպքում իր դիրքորոշումը պահել է, եւ գնդակը գցել է մեր դաշտը, թե եթե դուք քաղաքական ուժերով կողմ լինեք, մենք դեմ չենք լինի։ Ուղղակի ընտրական օրենսգիրքն այն փաստաթուղթն է, որ չի կարելի գնալ, ասելով, որ մեզ այդպես է պետք, մեկ քաղաքական ուժ հայտարարի, որ իր նպատակների մեջ է տեղավորվում դեկտեմբերը եւ այս ԸՕ–ի անցկացմանը այդպես են գնում։ Սա վատ նշան է, սա չի տալու լեգիտիմությունը այդ ընտրություններին։ Կենսենսուս չկա այն մասով, որ մենք դեմ ենք ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, իսկ ԸՕ–ի փոփոխություններին կողմ ենք։ Միգուցե այս պայմաններում լեգիտիմության խնդիր առաջանա»,–ասաց Ռոստամյանը։