Հրապարակվել է տեսահսկման տեսախցիկի տեսանյութը, որում երեւում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ կասկածվողներից մեկը, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով CNN–ին։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է արտաքնապես Խաշոգջիին նման տղամարդը մտնում Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան։ Մյուս տեսանյութում լրագրողի «նմանակը» ժամանում է կապույտ մզկիթ եւ ուղղվում դեպի հանրային զուգարան։ Ավելի ուշ կրկին հայտնվում է տեսախցիկի օբյեկտիվում, սակայն հայտնվում է արդեն իր հագուստով։ Կա նաեւ մեկ այլ տեսանյութ, որում կասկածյալը աղբաման է նետում փաթեթ, որում կարող է լրագրողի հագուստը եւ կեղծ մորուքը լինել։

Թուրքիայի կառավարությունում պարբերականի աղբյուրի խոսքով՝ կասկածյալը Սաուդյան Արաբիայի 57-ամյա քաղաքացի է Մուստաֆա ալ Մադանի անունով։