ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը։

Նա նշեց,որ այլ մանրամասներ չգիտի, առավոտյան աշխատանքի վայրում է տեղեկացել, որ Մովսիսիյան եղբայրներին բերման է ենթարկել ԱԱԾ–ն եւ ըստ որոշ տեղեկությունների, նրանք տեղափոխվել են Քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ հունիսին ԱԱԾ-ն Առաքել Մովսիսիյանի բնակարան էր այցելել եւ խուզարկություն իրականացրել: Այնուհետեւ Առաքել Մովսիսիյանը հրավիրվել էր ԱԱԾ եւ հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել: