Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտահերթ նիստում ավարտեղց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը:

Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի եզրափակիչ ելույթից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ չի առաջնորդվում կուսակցական շահով, այլապես հենց այս պահին օրինագիծը կդներ քվեարկության ու կտապալեր այն:

«Ես ընդունում եմ կառավարության առաջարկը, որ քվեարկությունը կայանա 17.30 րոպեին, որ հնարավորություն տրվի բոլոր պատգամավորներին, որոնք ուզում են քվեարկել, գալ ու մասնակցել քվեարկությանը»,-ասաց Արա Բաբլոյանը:

Այնուհետեւ ԱԺ նախագահը հայտնեց, որ 16:00-ին նախատեսվում է Ազգային ժողովի խորհրդի նիստ: