ՏԻՄ ընտրություններին շատ պասիվ մասնակցություն է եղել, որն իսկապես մտորելու տեղիք է տալիս։ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Սրան իսկապես նոր իշխանությունները պետք է անդրադառնան, թե ինչու է այս համատարած աջակցությունը ՏԻՄ ընտրություններում այդպիսի պասիվ ձեւով արտահայտվում։ Սա լուրջ վերանայելու, դասավորվելու տեղիք է տալիս»,–ասաց նա։

Անդրադառնալով Կապանում ՔՊ–ի թեկնածուի պարտությանը՝ ասաց, որ իր կարծիքով ընտրական գործընթացում լուրջ վերանայումներ են տեղի ունեցել։

«Շատ լավ է, որ մարդիկ հասկանում են՝ լցոնումներ, նկարչություն, մնացել են անցյալում եւ սա երեւի նոր փուկ է հենց այդ առումով, որ մենք ավանդույթներ ձեւավորենք՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, որի մասին վարչապետը խոսել է վերջերս եւ սա շատ քաջալերող է»,–ասաց նա։