ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններն այժմ գտնվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, նրանք քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՔԾ  մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ հունիսին ԱԱԾ-ն Առաքել Մովսիսիյանի բնակարան էր այցելել եւ խուզարկություն իրականացրել: Այնուհետեւ Առաքել Մովսիսիյանը հրավիրվել էր ԱԱԾ եւ հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել: