Եվրոպական միությունը Վաշինգտոնին եւ Մոսկվային կոչ է անում ջանք չխնայել Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը (ՓՄՀՀՈՊ) պահպանելու համար։ Այդ պայմանագիրը եվրոպական անվտանգության հենասյուներից մեկն է՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանիչը՝ տեղեկացնում է DW-ն։

Նրա խոսքերով՝ ՓՄՀՀՈՊ-ի կնքումը նպաստել է սառը պատերազմի եւ միջուկային սպառազինության մրցավազքի ավարտին։ Պայմանագրի շնորհիվ ոչնչացվել է մոտ 3000 հրթիռ, ինչը հաստատված է փաստաթղթերով։ «Մենք կարծում ենք, որ սրա հետ կապված՝ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք է կառուցողական երկխոսություն վարեն՝ պայմանագիրը պահպանելու եւ դրա լիարժեք իրականացումն ապահովելու համար»,- ասել է Կոսյանիչը։

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դոնալդ Թրամփին կոչ է արել հրաժարվել ՓՄՀՀՈ պայմանագրից դուրս գալու գաղափարից։

Ավելի վաղ ԳԴՀ-ի կառավարության ներկայացուցիչ Ուիլրիկ Դեմերը նշել էր, որ Բեռլինն ափսոսանք է հայտնում պայմանագրից դուրս գալու Թրամփի որոշման կապակցությամբ։