Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քանի որ Ընտրական օրենսգիրքը» սահմանադրական օրենք է, ապա օրենսգրքի փոփոխությունները պետք է կատարվեն  63 կողմ ձայներով:

Նախքան քվեարկությունը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, հավանաբար, որպեսզի հնարավորինս շատ պատգամավոր հասցնի գալ ու մասնակցել քվեարկությանը, սակայն դա էլ, ըստ էության, չօգնեց:

Նկատենք, որ ՀՀԿ խմբակցությունը առավոտից չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին: Օրվա ընթացքում ՀՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ իրենք դեմ են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին: