Կապանում ՔՊ–ի թեկնածուն պարտվեց, քանի որ մյուս թեկնածուն ավելի մեծ աջակցություն ուներ կապանցիների կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

«Մենք չենք վիճարկում Կապանում անցկացված ընտրությունների ազատ, արդար լինելը, կապանցիներն են այդ ընտրությունը կատարել, և ես շնորհավորում եմ հաղթողին։

Սակայն դա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր քաղաքական գործունեությունը Կապանում։  Սյունիքում  կլնեն ուրիշ ընտրություններ և մենք կմասնակցենք . կարևորն այն է, որ մարդիկ գնացել իր իրենց կամքով ընտրություն են կատարել»,–ասաց նա։

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե իրենք «Ընտրական օրենսգրքին»  դեմ քվերակելու որևէ քաղաքական շահ չունեն, պատգամավորն ասաց.

«Ես կարծում եմ, որ իրենք քաղաքական շահ ունեն, իրենց նպատակն է բոլորին և ամենուր ցույց տալ, որ իշխանությունները ժողովրդավարական չեն, չեն հետևում ընթացակարգերին, մինչդեռ ոչ մի ընթացակարգ չի խախտվել, իրենք ընդամենը ժամանակ են վատնում իրենց քաղաքական շահը սպասարկելու համար, մինչդեռ կարող էին այդ ժամանակն օգտագործել հենց առաջարկներ ներկայացնելու համար»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե գործող ընտրական օրենսգրքի պայմանաներում հնարավոր է ՔՊ–ն խնդիրներ ունենա ռեյտինգային թեկնածխուների մասով, Նազարյանն ասաց.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախընտրական ցուցակ կազմելու իմաստով ընդհանրապես խնդիր չի ունենա, խնդիր են ունենալու այն կուսակցությունները, որոնք չունեն հանրային աջակցություն։ Հենց Հանրապետական խմբակցությունը, որ հիմա բոյկոտում է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների ընդունումը։ ՀՀԿ–ն չի հասկանում, որ նոր փոփոխություններով իր համար են պայմանները բարելավելու»։