Հոկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է «Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին Միության 20-ամյակի կապակցությամբ, արժեւորել նրանց կողմից իրականացվող աշխատանքը՝ յուրահատուկ համարելով կազմակերպության առաքելությունը: