Ամերիաբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել, որից 12.5 մլն ԱՄՆ դոլարը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրի շրջանակներում: Ամերիաբանկը Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին գործընկերն է, որն այս ծրագրի շրջանակներում ստացել է վարկ:

Վարկն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը:

Նշենք, որ «Կանաչ տնտեսության» ֆինանսավորման մեխանիզմն օգնում է ձեռնարկություններին ներդնել կլիմայի փոփոխության հարմարեցման և մեղմացման տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են արտադրողականության բարձրացմանը և ծախսերի նվազեցմանը: