Ֆրանսիական Սենտ Էտյեն քաղաքի քաղաքապետը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում»։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի Հանրապետության Շուշի եւ Ֆրանսիայի Սենտ Էտյեն քաղաքների միջեւ կնքվել էր բարեկամության հռչակագիր։ Ստորագրման արարողությունը տեղի էր ունեցել Շուշիի քաղաքապետարանում։ Հռչակագիրը ստորագրել էին Շուշիի եւ Սենտ Էտյենի քաղաքապետեր Արծվիկ Սարգսյանը եւ Գաել Պերդրիոն, ով «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական Շրջանակի անդամ է։ Արարողությանը ներկա են եղել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը եւ նշված Շրջանակի նախկին ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը։

Այսօր նման փաստաթուղթ ստորագրվել է Արցախի Մարտունու շրջանի Շեխեր համայնքի եւ ֆրանսիական Առնուվիլ քաղաքի միջեւ։ Հռչակագիրը ստորագրել են Շեխերի համայնքապետ Մխիթար Մանգասարյանը եւ Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը։