Այն բանից հետո, երբ Facebook-ից տվյալների զանգվածային արտահոսք էր տեղի ունեցել, ինչն առնչվել էր 87 մլն մարդու, Ճապոնիայի կառավարությունը մտադիր է սոցցանցից պահանջել լրացուցիչ միջոցներ կիրառել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության համար՝ տեղեկացնում է Kyodo-ն։

Սա առաջին դեպքն է, երբ անձնական տվյալների պաշտպանության ճապոնական կառավարական հանձնաժողովը նման պահանջով ուղիղ դիմում է որեւէ ընկերության։ Այս հարցով զբաղվողներն ուզում են, որ սոցցանցն առաջին հերթին օպերատիվ պատասխանի իրենց տվյալները հեռացնել ցանկացող մարդկանց հարցմանը։

Բացի այդ, հանձնաժողովը մտադիր է պահանջել հետաքննել եւս 29 մլն անձնական տվյալների արտահոսքը, որը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին։