Երեւանում հոկտեմբերի 22-ին, «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային երրորդ ֆորումի շրջանակներում, կայացել է ԵԱՏՄ չորս անդամ-պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների հանդիպում

Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ։

Հանդիպումը կայացել է 2017թ․ Աստանայում ստորագրված Համագործակցության մասին հուշագրի համաձայն։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են տեղեկատվության փոխանակման, իրավական փոխօգնության, ինչպես նաեւ՝ վերաապահովագրության հետ կապված հարցեր։ Քննարկվել են նաեւ կատարված աշխատանքի արդյունքները։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Ամփոփիչ կոմյունիկե։